Աստղային ճամփորդություններ. Որտե՞ղ են հանգստացել հայ հայտնիները վերջին տարիներին

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների սոցիալական էջերը հաճախ են վերածվում իսկական ճամփորդական օրագրերի։ Մենք առանձնացրել ենք այն հետաքրքիր վայրերը, որտեղ վերջին շրջանում իրենց հանգիստն են անցկացրել մեր հայտնիները: Իհարկե, նրանց այցելած երկրների ցանկն անսահման է, բայց այս ուղղությունները թերևս ամենատպավորիչն էին։
Ամերիկյան ու եվրոպական ափերը մշտապես ձգում են արտիստներին։ Նազենի Հովհաննիսյանը ժամանակ է անցկացրել Սանտա Մոնիկայում և ԱՄՆ-ի այլ լողափերում, ինչպես նաև Իտալիայում, Ֆրանսիայում և Հունաստանում։

Իվետա Մուկուչյանի ճամփորդական աշխարհագրության մեջ են Մեքսիկայի Nomade Tulum-ը և Լոս Անջելեսը:

Արփի Գաբրիելյանը հանգստացել է Կիպրոսի Այիա Նապայում, Բերլինում և Manhattan Beach-ում։

Մշակութային ու պատմական քաղաքների սիրահարների համար ևս ընտրությունը բազմազան է եղել։ Վաչե Երիցյանը հանգստի համար ընտրել էր Բարսելոնան, Փարիզն ու Բերլինը՝ այցելելով Պիկասոյի թանգարան և Բրանդենբուրգյան դարպասներ։ Մենչը եղել է Քյոլնում, Փարիզում և ԱՄՆ-ում, իսկ Սոնա Ռուբենյանը վայելել է Փարիզի մթնոլորտն ու Ավստրիայի Grossarl հանգստավայրը։

Էկզոտիկայի ու նոր բացահայտումների պակաս նույնպես չի զգացվել։ Սոնա Մաթևոսյանը ճամփորդել է Տոկիոյում, Բուդապեշտում, Վիեննայում և Աթենքում, իսկ Իրինա Կոջամիրյանը տպավորվել է Բանգկոկի, Չիանգրայի և Աբու Դաբիի գեղեցկությամբ։

Երգչուհի D’Litte-ն իր հանգիստն անցկացրել է Բալիի Ուբուդ շրջանում։ Հետաքրքիր ուղղությունների շարքում էր նաև Մադրիդը, որտեղ իրենց ժամանակն են անցկացրել Գրիգն ու Սոնան։

Սրանք մեր հայտնիների հարուստ ճամփորդական պատմությունների միայն մի փոքր մասն են, քանի որ նրանցից յուրաքանչյուրը շարունակում է բացահայտել աշխարհի նորանոր ու գունեղ անկյունները: