Անդրեի և Անի Օհանյանի դուստրը փորձում է բալետ պարել… որքան է մեծացել Եվան. Տեսանյութ

Երգիչ Անդրեի նախկին կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, ով հաճախ է իր սոցհարթակներում հրապարակումներ անում դստեր՝ Եվայի մասնակցությամբ, հերթական ջերմ տեսանյութն է ներկայացրել իր հետևորդներին։
Անի Օհանյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ փոքրիկ Եվան բալետից ոգեշնչված պարում է՝ կատարելով բալետային շարժումներ։ Տեսանյութը երգչուհին հենց այդպես էլ վերնագրել է՝ «Ոգեշնչված բալետից»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անի Օհանյանն ու երեխան ԱՄՆ-ից վերադարձել էին Ռուսաստան՝ Մոսկվա, ինչի վերաբերյալ երգչուհին ևս մի շարք հրապարակումներ էր կատարել իր սոցիալական էջերում։
Միևնույն ժամանակ, երգիչ Անդրեն նույնպես ակտիվ է սոցցանցերում՝ իր հրապարակումներով արտահայտելով կարոտն ու սերը դստեր նկատմամբ։
Մանրամասները տեսանյութում։

















