«Դե լավ, սպասում ենք, արի՛». Բլոգեր ամուսիններ Օվսաննան և Անդրանիկը պարզել են ապագա երեխայի սեռը. Տեսանյութ

Բլոգեր Օվսին (Օվսաննա Խաչատրյան), ով հանրությանը հայտնի է «Թիմակից» և «From Shuka» հաղորդումներից, սպասում է փոքրիկի։

Օվսաննան (@ovs_yan) իր էջում կիսվել է անչափ հուզիչ տեսանյութով՝ բացահայտելով ապագա փոքրիկի սեռը։ Զույգը շատ գեղեցիկ ձևով է կազմակերպել «գենդեր-փարթին». դռները բացելուն պես սենյակում նրանց էին սպասում երկնագույն փուչիկները, որոնք ազդարարեցին, որ նրանք տղա են ունենալու։
Տեսանյութը մեծ արձագանք է ստացել սոցցանցերում՝ հավաքելով բազմաթիվ շնորհավորանքներ և ջերմ մեկնաբանություններ։

Տեսանյութը StarNews-ի տելեգրամյան ալիքում։

Մինչ այս, Օվսին և նրա ամուսինը արդեն կիսվում էին այլ լուսանկարներով և տեսանյութերով, որոնցում ակնհայտ երևում էր բլոգերի կլորիկ փորիկը։ Ստորև ներկայացված են նաև այդ հրապարակումներից։

Բացի այդ, Օվսին հաճախ է հրապարակում վիդեոհոլովակներ իր ընկերուհու՝ Արաքս Խաչատրյանի դստեր հետ։ Այդ կադրերում ևս ակնհայտ է նրա սերը երեխաների հանդեպ և ջերմ, անհամբեր սպասումը սեփական փոքրիկի ծնունդին։
Զույգի կյանքի այս շրջանը լի է սիրով, սպասումով և ուրախությամբ՝ ինչը նրանք անկեղծորեն փոխանցում են իրենց հետևորդներին՝ կիսվելով կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկով։