Հումոր, սեր և ընտանեկան ջերմություն․ Չարենցի ընտանիքը․ Բացառիկ

Հումորիստ Կարեն Սահակյանը (Չարենց), նրա կինը՝ երգչուհի Ալյա Սեդրակյանը և նրանց որդին՝ Արենը, հյուրընկալվել էին «Ներս Արի» հաղորդմանը, որտեղ ունեցան ջերմ, անկեղծ ու հումորով լի զրույց ընտանիքի, առօրյայի և ծնողական կյանքի մասին։
Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ Չարենցի երկարամյա բեմական գործունեությանը, և նա պատմեց, թե ինչպես է այդ աշխույժ առօրյայում միշտ ժամանակ գտնում ընտանիքի համար։ Հումորիստը պատասխանեց մեծ սիրով ու երախտագիտությամբ․
«Ես միշտ գտնում եմ ժամանակ, որովհետև ինձ համար երազանք ա եղել ընտանիք ստեղծելը։ Փառք Աստծո, ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ սենց հրաշալի կին, սենց հրաշք որդի, ու ամեն ավել րոպեն նախընտրում եմ անցկացնել իմ ընտանիքի հետ»։
Հարցին, թե արդյոք Ալյան տանը ինչպիսին է, հոգնած է վերադառնում արդյոք աշխատանքից հետո ․․․, երգչուհին պատասխանեց շատ անկեղծ․
«Տանը ես վայելում եմ իմ ընտանիքը, իմ բալիկին, իմ ամուսնուն, իմ ծնողներին»։

Իսկ հաղորդման ամենահումորային հատվածը, իհարկե, պատկանում էր Արենին։ Նրան հարցրին՝ ծնողներն ինչում են ավելի լավ՝ բեմում են ավելի լավ, երգում են, ելույթ են ունենում, թե վիճում են ավելի լավ։ Արենի պատասխանն անմիջապես ժպիտ պարգևեց ներկաներին․ պարզվեց, որ նրան ամենաշատը դուր են գալիս ծնողների կենցաղային վեճերը, որոնք նա դիտում է որպես ֆիլմ՝ «պոպկորնը ձեռքին»։ Իսկ այդ «վեճերը» ընտանիքում արագ վերածվում են հումորի ու մոռացվում։
Հաղորդումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Կարեն Սահակյանի և Ալյա Սեդրակյանի ընտանիքում սերը, հումորն ու փոխադարձ ջերմությունը ամենակարևոր արժեքներն են։


















