Աննա Մանուչարյանը՝ էսթետիկ միջամտությունների «նոր զոհը». Տեսեք՝ ում է նա նմանվել

Վերջին տարիներին հայ շոուբիզնեսում նկատվում է էսթետիկ և պլաստիկ միջամտությունների աճող միտում, ինչի արդյունքում շատ հայտնի դեմքեր աստիճանաբար կորցնում են իրենց ինքնատիպությունն ու բնական դիմագծերը։ Սոցցանցերում հաճախ կարելի է նկատել, թե ինչպես ժամանակի ընթացքում տարբեր արտիստների արտաքին կերպարները աստիճանաբար նմանվում են միմյանց՝ ձևավորելով նույնատիպ, «տիկնիկային» արտաքինի միտում։
Այս միտման «զոհերից» մեկը, ըստ օգտատերերի, դարձել է նաև դերասանուհի Աննա Մանուչարյանը։ Նրա վերջին հրապարակումներում ակնհայտ են արտաքինի զգալի փոփոխությունները։ Շատերը համոզված են, որ դերասանուհին բազմիցս դիմել է պլաստիկ միջամտությունների՝ փորձելով հասնել իդեալականացված արտաքինի։
Աննա Մանուչարյանի ներկայիս կերպարը սկսել է նմանվել Լիլի Մորտոյին։ Այժմ նկատելի է շուրթերի ավելի ընդգծվածությունը, այտերին և դեմքի ընդհանուր արտահայտչականության փոփոխությունը, ձգվածությունը։
Սոցցանցերում քննարկումները բազմազան են․ մի մասը քննադատում է դերասանուհուն՝ նշելով, որ նա շատ ավելի ինքնատիպ ու հետաքրքիր էր իր բնական արտաքինով, մյուսները հակադարձում են, որ յուրաքանչյուր մարդ ունի իր մարմնի և արտաքինի վերաբերյալ սեփական ընտրության իրավունք։
Նշենք նաև, որ Աննա Մանուչարյանը ներկայումս շարունակում է իր դերասանական գործունեությունը նաև արտերկրում և հանդես է գալիս ԱՄՆ-ում նկարահանվող հայկական սերիալներում, որտեղ ներկայանում է արդեն իր նոր՝ փոխված կերպարով։


















