Երկու հոբելյան, մեկ մշակութային շունչ․ Տիգրան Մանսուրյան և Անահիտ Ղուկասյան

Այսօր խորհրդանշական և բացառիկ օր է հայ մշակույթի համար։ «Աշնան արև» ֆիլմի երաժշտության հեղինակ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որի ստեղծագործությունները դարձել են հայկական կինոյի և երաժշտության անբաժան մասը, նշում է իր 87-ամյակը։ Այս առիթով երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական համերգ։

Այսօր իր 80-ամյակն է նշում նաև դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով իր անմոռանալի դերակատարմամբ կյանք է տվել համանուն ֆիլմի գլխավոր կերպարին՝ թողնելով խոր հետք հայ կինոյի պատմության մեջ։

StarNews-ը սրտանց շնորհավորում է մեծանուն արվեստագետներին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և անսպառ ստեղծագործական ոգի։ Շնորհակալություն ենք հայտնում նրանց հայ արվեստում, կինոյում և երաժշտության մեջ ներդրած հսկայական ավանդի, բացառիկ տաղանդի և հանճարեղ ժառանգության համար, որը շարունակելու է ապրել սերունդների սրտերում։