Բամբասկոտ մարդկանցից զզվում եմ… ինչ է կատարվում Էվելինա Ստեփանյանի կյանքում․ նա վրդովված է. Բացառիկ

Դերասանուհի և ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը օրերս իր ինստագրամյան հարթակի story բաժնում նոր հրապարայում է արել․
“Բամբասկոտ մարդկանցից զզվում եմ. կան չէ մարդիկ ովքեր միշտ ինչ որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են, իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել որ, խնդիրը ոչ թե մնացածի այլ հենց իրենց մեջ ա, իրենց նույնպես չեմ սիրում, կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով՝ առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում հենց էն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, էն առաջինի պատմածով, ֆուուուու, ես ամենաշատը երևի հենց էդ կախականջ հավատացողներին չեմ սիրում, իրենք էնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցությունից են թևեր առած փախնում… բայց երևի ամենաշատը իրենց զոհի տեղ դրած՝ վանքի հավեր ուտողներից եմ խորշում, իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան էդպես էլ կմնան.
Այ կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում, իրենց չգնացողներին, բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շաաատ քիչ համար կասկածողներին եմ սիրում”։

















