«Տարիներն այնքան արագ են սլանում…»․ Անահիտ Կիրակոսյանի հուզիչ գրառումը դստեր ծննդյան օրը

Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը, ով բավականին ակտիվ է համացանցում և հաճախ է կիսվում ընտանեկան ու առօրյա հրապարակումներով, այսօր հանդես է եկել հերթական ջերմ գրառմամբ։
Այսօր դերասանուհու դուստրը՝ Լաուրան, նշում է իր ծննդյան օրը։ Այդ առիթով Անահիտ Կիրակոսյանը սոցիալական ցանցերում հրապարակում է արել՝ գրելով․
«Ծնունդդ շնորհավոր, Լաուրաս… արդեն կրկնակի մամա․․․ 24 դարձար անհավատալի է։ Տարիներն այնքան արագ են սլանում…»
Գրառումը լի է մայրական հուզմունքով և սիրով։
Հիշեցնենք, որ դերասանուհին ունի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա, և հաճախ է իր հետևորդներին ներկայացնում ընտանեկան կյանքի ջերմ ու անկեղծ պահերը։


















