Աստղային օրվա ամփոփում. Տոնական տրամադրություններ, նոր բնակարան և զգացմունքային խոստովանություններ

Այսօր հայկական շոու-բիզնեսը լի էր հույզերով, շքեղ տոնակատարություններով ։ Ահա օրվա ամենաքննարկված իրադարձությունները.
Մհեր Բաղդասարյանի շնորհավորանքը Անի Երանյանին
Դերասանուհի Անի Երանյանի ծննդյան առթիվ ամենատպավորիչ շնորհավորանքը հղել է Մհեր Բաղդասարյանը։ Նրա գրառումը՝ «Գտեք այն մարդուն, ում հետ կարող եք լռել», ավելի շատ նման էր զգացմունքային խոստովանության, որը մեծ արձագանք է գտել համանցում։

Իրինա Թովմասյանը նշում է ծննդյան տարեդարձը․ հուզիչ շնորհավորանք՝ դստեր կողմից
Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նույնպես նշում է տարեդարձը։ Օրվա ամենահուզիչ պահը դստեր պատրաստած տեսանյութն էր, որը ժպիտ ու ջերմություն է պարգևել բոլոր հետևորդներին։

Քրիստինե Մարգարյանի մայրիկի շքեղ ծննդյան խնջույքը և հուզմունքը որդու հետ պարելիս. Տեսանյութ
Բլոգերը շքեղ շուքով նշել է մայրիկի 60-ամյակը։ Համացանցը ողողված է խնջույքի կադրերով, հատկապես՝ մայր ու որդի հուզիչ պարով։
Հասմիկ Խոջյանը ցույց է տվել իր կառուցվող առանձնատունը
Դերասանուհին ցույց է տվել իրենց նոր առանձնատունը։ Թեև շինարարությունը դեռ ընթացքի մեջ է, Հասմիկը հումորով է մոտեցել հարցին՝ նշելով, որ «դաժան է», երբ տունն արդեն սիրում ես, բայց դեռ չես կարող այնտեղ ապրել։
Անետ Աղաբեկյանի նոր հրապարակումը Լոս Անջելեսից
Երգչուհին շարունակում է գերել իր լոսանջելեսյան ֆոտոշարքերով։ Նա նոր, ոճային լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր ամերիկյան առօրյան


















