Լիլի Մորտոն և ամուսինը պարզել են ապագա երեխայի սեռը. Հուզիչ կադրեր

Լիլի Մորտոյի սպասվող բալիկի սեռի թեման դարձել էր հայկական մեդիատիրույթի ամենաքննարկվող հարցերից մեկը։ Ամեն ինչ սկսվեց ինտերակտիվ տեսանյութից, որտեղ շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները փորձում էին գուշակել երեխայի սեռը։

Այդ հոլովակում տիրում էր բացառիկ հումորային մթնոլորտ։ Լուիզա Ներսիսյանը, Պոնչը և այլ հայտնի դեմքեր առաջ էին քաշում իրենց տարբերակները։ Հատկապես մեծ արձագանք գտան Պոնչի կատակները, ով հումորով իրեն անվանեց երեխայի «մորաքույր», իսկ ներկա աղջիկներից մեկին՝ «քեռի»։ Չնայած բազմաթիվ զվարճալի երկխոսություններին և «BOY or GIRL» քննարկումներին, այդ պահին սեռը դեռևս գաղտնի էր մնում։
Տեսանյութը այստեղ։

Ինտրիգը վերջնականապես բացահայտվեց Բալիում կայացած գեղեցիկ միջոցառման ժամանակ։ Լիլի Մորտոն և իր ամուսինը, գտնվելով էկզոտիկ կղզում, կազմակերպել էին հատուկ «Gender Party»։ Ի տարբերություն նախորդ աղմկոտ հոլովակի, այս անգամ զույգը որոշել էր այդ կարևոր պահը կիսել միայն ամենամտերիմների և ընտանեկան ընկերների հետ։ Տեսանյութի ամենահուզիչ պահին պարզ դարձավ, որ Լիլին աղջիկ է ունենալու։

Զույգի և ներկաների անկեղծ ուրախությունն ու ջերմ մթնոլորտը փոխանցվել են նաև հետևորդներին, ովքեր հազարավոր շնորհավորանքներ են հղել ապագա ծնողներին։ Մենք ևս միանում ենք բոլոր բարեմաղթանքներին՝ մաղթելով Լիլիին անհոգ հղիություն։