«Փոքրիկ տնօրենը» Անի Քոչարը դստեր մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել.

Անի Քոչարը սոցցանցերի իր էջերում կիսվել է դստեր՝ փոքրիկ Մարիայի մասնակցությամբ տեսանյութով։
Մինչ շատերը դեռ փորձում են կողմնորոշվել կարիերայի հարցում, այս փոքրիկ հերոսուհին արդեն հստակ գիտի իր տեղը։ Համացանցում մեծ տարածում է գտել մի տեսանյութ, որտեղ մանկահասակ Մարիան լիդերի հայացքով ու կեցվածքով նստել է մանկապարտեզի տնօրենի աթոռին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է փոքրիկը, իրեն զգալով ինչպես տանը, ոչ միայն զբաղեցրել պատասխանատու պաշտոնի աթոռը, այլև մեծ հետաքրքրությամբ հետևում է տեսախցիկներին, որտեղ երևում են մանկապարտեզի մյուս սաները։
Տեսանյութի հեղինակը կատակում է.
«Շեֆը միշտ ճիշտ է։ Մանկապարտեզում իրեն զգում է, ինչպես տանը»։

















