Հայկական շոու-բիզնեսի բազմազավակ ծնողները. Հայտնի ընտանիքներ, որոնք օրինակ են ծառայում շատերին

Հայկական շոու-բիզնեսում քիչ չեն այն արտիստները, ովքեր հաջողակ կարիերային զուգահեռ կարողանում են մեծ ու համերաշխ ընտանիքներ կազմել և դառնալ օրինակելի ծնողներ: Հայկական շոու-բիզնեսի ամենազավակաշատ մայրերից է Գոհար Հարությունյանը, ով մեծացնում է հինգ երեխա: Գեղեցկուհին բազմիցս նշել է, որ մեծ ընտանիք ունենալն իր երազանքն է եղել, և հենց երեխաներն են իր կյանքի ամենամեծ հարստությունը:

Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանըմեծացնում են երեք երեխա: Զույգը պարբերաբար կիսվում է ընտանեկան ջերմ լուսանկարներով, որտեղ երևում է նրանց ակտիվ առօրյան և երեխաների մասնակցությունը տարբեր մշակութային միջոցառումներին:

Դերասան Գոռ Հակոբյանը, ով հայտնի է իր հումորային կերպարներով, իրական կյանքում երեք երեխաների հոգատար հայր է: Նա սոցցանցերի իր էջերում հաճախ է հրապարակում զվարճալի տեսանյութեր, որոնք պատկերում են բազմազավակ հոր առօրյան և երեխաների հետ ունեցած անմիջական շփումը:

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը, ում շատերը ճանաչում են որպես Մենչ, նույնպես բազմազավակ հայր է և ունի երեք երեխա: Նա մշտապես շեշտում է, որ իր բոլոր հաջողությունների թիկունքում ընտանիքն է, և իր զավակների ձեռքբերումները իր համար ամենակարևորն են: Այս արտիստները սեփական օրինակով ապացուցում են, որ հնարավոր է լինել պահանջված մասնագետ և միաժամանակ ստեղծել մեծ ու սիրով լի ընտանիք: