Դերասան Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինա Ստեփանյանի խորիմաստ գրառումը (լուսանկար)

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ Էվելինա Ստեփանյանը, նոր լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով խորիմաստ և մտածելու տեղիք տվող գրառում։
Էվելինան անդրադարձել է մարդկային բնույթին՝ նշելով, որ մարդիկ հաճախ դատում են, սակայն շատ քչերն են փորձում վերլուծել։ Նա ընդգծել է, որ իր կյանքի ընթացքում ընտրել է «փնտրողի» դերը․ անընդմեջ որոնել է, գտել և անցել նոր շրջափուլերի։

«Երբ երևույթներին մոտենում ես վերլուծողի ու փնտրողի, այլ ոչ թե դատողի տեսանկյունից, իմացություններն ու իմաստնությունները բացվում են քո առաջ»,- գրել է նա՝ հավելելով, որ անկախ ունեցած ռեսուրսներից ու ձեռքբերումներից՝ ամենակարևորը մարդն է և իր սկիզբը։

Էվելինան կոչ է արել չվիճարկել սեփական կարևորությունը պայմաններով ու պայմանականություններով, քայլել դեպի սեփական իրական էությունը և ներդաշնակությունը: Նրա խոսքով՝ մեր ունեցած սերն ու հարմոնիան մեր հանդեպ հիմք են դառնում աշխարհի ու մարդկանց հետ առողջ հարաբերությունների համար։

Ստորև գրառումը՝

«Մարդիկ անընդմեջ դատում են, ու շատ քչերն են վերլուծում. ես իմ կյանքի ընթացքում ընտրել եմ փնտրողի դերը, վերջերս հասկացա, որ անընդմեջ փնտրում եմ, այո հաճախ գտնում ու անցնում նոր շրջափուլի… երբ երևութներին մոտենում ես վերլուծողի, փնտրողի, և ոչ, թե դատողի տեսանկյունից, իմացություններն ու իմաստնությունները բացվում են քո առաջ… անկախ այն ռեսուրսներից, որոնք ունենք, որոնց հասել ենք, թեկուզ ի սկզբանե ունեցել, հիշեք, դուք ու ձեր սկիզբը ամենակարևորն եք անկախ ամեն ինչից, քայլեք դեպի ձեր իրական ու ի սկզբանե էություն, ձեր իսկ կարևորությունը մի վիճարկեք պայմաններով ու պայմանականություններով. մեր ունեցած սերն ու հարմոնիան մեր հանդեպ կբավարարի նաև աշխարհի, մարդկանց ու բնության հետ հարմոնիկ ու սիրառատ լինելուն. եթե աշխարհի ու մարդկանց հետ ունեք խնդիր, ակունքները փնտրեք ձեր ներսում, շատ խորքում, փնտրեք վերլուծեք ու ոչ մի դեպքում մի դատեք …»