Սև ու սպիտակի մեջ՝ Մարիամ Ադամյանի նոր կերպարը. դերասանուհին ներկայացել է նոր ֆոտոշարքով և կիսվել նկարահանման բարդություններով

Դերասանուհի Մարիամ Ադամյանը իր ինստագրամյան էջում կիսվել է նոր ֆոտոշարքով՝ հրապարակելով ինչպես պատրաստի լուսանկարները, այնպես էլ տեսանյութ նկարահանման ընթացքից։

Ֆոտոշարքը արված է սև ու սպիտակ ոճով՝ ընդգծված հայացքով, արտահայտիչ աչքերի շեշտադրումով և համապատասխան հագուստով։ Կադրերում Մարիամը ներկայանում է նոր, ավելի խորքային և միաժամանակ նրբագեղ կերպարում, որը արժանացել է հետևորդների դրական արձագանքին։

Տեսանյութում դերասանուհին խոստովանում է, որ թեև տարիներ շարունակ տեսախցիկների առաջ է, այնուամենայնիվ լուսանկարվելը հեշտ գործ չէ։

Նրա խոսքով՝ բարդ է ոչ միայն ճիշտ դիրք և տրամադրություն գտնելը, այլև հետո կատարել նկարների ընտրությունը:
Մարիամ Ադամյանի նոր հրապարակումները կրկին ցույց են տալիս, որ նա սիրում է փորձարկել տարբեր կերպարներ և բացահայտել իր անհատականության նոր երանգներ։


















