«Եթե չհաղթես…»․ Անաիս Սարդարյանի որդին առաջին անգամ շախմատի մրցաշարում

Դերասանուհի Անաիս Սարդարյանը կիսվել է ուրախությամբ՝ հայտնելով, որ իր որդին՝ Մոնթեն, առաջին անգամ մասնակցել է շախմատի մրցաշարի։

Հոլովակում դերասանուհին խոսում է այն մասին, թե որքան տրավմատիկ կարող է լինել մրցաշարին մասնակցելը երեխայի համար, երբ ծնողները հաղթանակը վեր են դասում ամեն ինչից և ասում են․ «Այ եթե չհաղթես…»։ Նրա խոսքով՝ նույնիսկ մասնակցությունն ինքնին արդեն կարևոր քայլ է, իսկ կոպիտ ձևով պարտադրել միայն հաղթանակի մասին մտածելը կարող է բացասաբար ազդել երեխայի հոգեբանության վրա։

Անաիսը նշել է, որ որդուն տվել է միայն մեկ խորհուրդ՝ յուրաքանչյուր քայլից առաջ լավ մտածել։

Թեև Մոնթեն այս անգամ պարտվել է, մայրը նրան շնորհավորել է առաջին մասնակցության համար՝ ընդգծելով, որ հաղթանակները դեռ առջևում են, երբ արդեն ավելի պատրաստված կլինեն։