Հուզիչ հանդիպում և օգնություն. Լևոն Մկրտչյանը գումար է տրամադրել փոքրիկի վիրահատության համար

Դերասան Լևոն Մկրտչյանը հերթական անգամ ապացուցում է, որ սիրված է ոչ միայն իր դերերով, այլև մարդասիրական քայլերով։

Նա այցելել է Ամասիա համայնքի Արեգնադեմ գյուղ՝ ընտանիքին անձամբ հանդիպելու և, իր խոսքով, փոքրիկ աջակցություն ու նվերներ փոխանցելու Լևոնի առաջիկա վիրահատության համար։

Դերասանը տեսանյութում նաև հորդորում է հանրությանը միանալ և հնարավորության սահմաններում օգնել ընտանիքին։

Նման քայլերով Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ ցույց է տալիս իր մեծ սիրտը։ Նրա մարդասիրական վերաբերմունքն նրան դարձնում են ոչ միայն հաջողակ սիրելի դերասան, այլև ավելի սիրելի ու հարգված մարդ հանրության աչքում։

Տեսանյութը դիտեք այստեղ։