Անկեղծ խոստովանություններ ու սիրո խոսքեր․ Անահիտ Մանուկյանի և Նինա Տիտանյանի ծննդյան օրը

Անահիտ Մանուկյանը և Նինա Տիտանյանը նշում են իրենց տարեդարձը՝ կիսվելով անկեղծ ու հուզիչ մտքերով։
Անահիտը իր ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ գրելով.

«Happy birthday to me) ուրախ եմ, որ փոքր Անահիտի երազանքների մի մասը գոնե կատարել եմ, ու ես եմ կատարել)) ու ամեն ինչ դեռ առջևում է»։

Նրա սիրելին՝ դերասան Հայկ Հովհաննիսյանը ևս չի մոռացել սիրելիին ջերմ խոսքեր նվիրել.

«Իմ ՍԵՐ բարով ես ծնվել։ Անսահման սիրում եմ քեզ»։


Իսկ Նինա Տիտանյանը իր 29-ամյակի առթիվ բավականին խորքային ու հասուն գրառում է արել՝ խոսելով սպասումների, հիասթափությունների, աճի և ինքնաճանաչման մասին։

Նա նշել է, որ այս տարին սկսել է առանց մեծ սպասումների՝ ընդգծելով, որ ամենամեծ հիասթափությունները հենց սպասումներից են ծնվում։ 29-ը, նրա խոսքով, այն տարիքային սահմանն է, երբ վերջնական գիտակցում ես՝ այլևս երեխա չես, և քո յուրաքանչյուր քայլ պատասխանատվություն է։

Նինան անկեղծացել է, որ կյանքի ընթացքում եղել են պահեր, երբ կորցրել է ինքն իրեն, բայց ամեն անգամ վերադարձել է՝ ավելի ուժեղ, ավելի գիտակից։ Նա հպարտությամբ ընդգծել է, որ կարողացել է պահպանել իր մեջ դրված բազային արժեքները և իր իսկական «ես»-ը։

Նրա համար հատկապես առանձնահատուկ տարի է եղել 28ը․ իրականացրել է տարիներով պահված մի երազանք՝ նիհարել, իսկ ամենամեծ ու մշտական ցանկությունը, ինչպես ինքն է նշում, մնում է նույնը՝ «մերոնք լավ լինեն»։
«29-ը հետաքրքիր ա… առանց մեծ սպասումների, բայց բաց սրտով։ Շնորհավոր ծնունդս։ Ապրեմ ես»,– գրել է նա։