«Վախերը սովորելու համար են, ոչ թե բանտվելու». Նազենի Հովհաննիսյանի նոր փորձառությունը. Մանրամասները

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր հրապարակմամբ անկեղծորեն խոսել է իր վախերի և դրանց հաղթահարելու մասին։

Լեռան ամենաբարձր սահուղու վրա կանգնած՝ նա խոստովանել է, որ այդ օրը վախերն ավելի ուժեղ էին, քան փոթորկոտ քամին։ Առավոտվա ծանր լրահոսը ևս իր ազդեցությունն էր թողել, և ներսում պայքար էր՝ հենման կետ կա՞, թե՞ ոչ։

«Ամենաբարձր սահուղուն՝ լեռան վրա կանգնած, վախերս փոթորկոտ քամուց ավելի ուժեղ էին ապտակում։ Առավոտվա լրահոսը խավարումից ուժեղ էր ազդել այդ օրը( վատ լրահոսը….

Հենման կետ: Կա՞…»

Նազենին նշում է, որ չի սիրում, երբ վախերն իրեն հաղթում են։ Երկար ժամանակ կանգնած մնալուց հետո, մարզչի համբերատար աջակցությամբ, նա կարողացել է համոզել ինքն իրեն, որ պիտի իջնի վերևներից։ 43 տարեկանում կրկին կանգնել է դահուկների վրա՝ չհաշված տարիներ առաջ ունեցած անհաջող փորձը։

43- ում նոր կանգնեցի դահուկների վրա, չհաշված շատ տարիներ առաջ անհաջող մեկ փորձը( որն անտանելի էր):

Ամեն սահքի հետ մի մեծ ցավ ու կորուստ էի թողնում սահուղուն, լեռներն ինձ դատարկում էին ապրումներիցս ու տալիս նոր շունչ, հիշեցնում, որ ԿՅԱՆՔԸ նոր է սկսվում, որ որ բեռնված մարդը թռիչք չունի, որ վախերը ՍՈՎՈՐԵԼՈւ համար են, ոչ թե բանտվելու։

Հրապարակումը հերթական անգամ ապացուցում է, որ Նազենին չի վախենում խոսել իր խոցելիության մասին՝ այն վերածելով ուժի։