Հեքիաթային հանգիստ Բալիում․ Անահիտ Կիրակոսյանը վայելում է արևադարձային օրերը․ Նոր կադրեր

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մեկնել է հանգստի և այս օրերին վայելում է արևոտ օրերը ընկերուհու հետ։ Նրանք միասին հաճախ են լուսանկարներ հրապարակում՝ փոխանցելով ճամփորդական թեթև ու անհոգ տրամադրությունը։

Անահիտը գտնվում է Բալի կղզում, որտեղից էլ կիսվում է իսկապես հեքիաթ հիշեցնող կադրերով ու տեսանյութերով։ Արևադարձային բնությունը, կանաչ բրնձի դաշտերը և տաք անձրևը կարծես լրիվ այլ մթնոլորտ են ստեղծել դերասանուհու հանգստի համար։
Լուսանկարներին կից նա հաճախ նաև անձնական գրառումներ է թողնում՝ կիսվելով իր առաջին տպավորություններով.
«Առաջին անգամ եղա բրնձի տնկարկում»

«Առաջին անգամ նախաճաշեցի տաք անձրևի տակ»։

Դատելով հրապարակումներից՝ Անահիտ Կիրակոսյանը հնարավորինս վայելում է իր հանգիստը՝ բացահայտելով նոր վայրեր և ապրելով նոր փորձառություններ։
Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ Անահիտ Կիրակոսյանի հանգստից։




















