Հայ հայտնիները սգում են Պետրոս Աֆարյանի անժամանակ մահը

Երեկ հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է սիրված պարող և պարուսույց Պետրոս Աֆարյան-ը։ Նա ընդամենը 35 տարեկան էր։ Ավելի վաղ նրա մոտ ախտորոշվել էր ստամոքսի քաղցկեղ։

Այսօր բազմաթիվ հայ հայտնիներ սոցիալական հարթակներում կիսվում են իրենց ցավով ու հուշերով՝ հրաժեշտ տալով տաղանդավոր արտիստին։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյան-ը ինստագրամյան story բաժնում հրապարակել է արխիվային լուսանկարներ «Շանթ» հեռուստաընկերության «Անցյալի ստվերներ» հեռուստանովելից և գրել.

«Ցավոք պիտի նշեմ, որ մեր լուսավոր Պետրոսը հեռացավ կյանքից… Շնորհակալություն բոլոր սրտացավ ու հոգատար մարդկանց, ովքեր արձագանքել էին Պետրոսի բուժման համար կազմակերպված դրամահավաքին։ Հավատացե՛ք՝ նա շատ էր ուրախացել Ձեր վերաբերմունքից ու աջակցությունից… Աստված հոգիդ լուսավորի… Իմ լավ գործընկեր, ընկեր։ Տաղանդավոր, լուսավոր, պայծառ մարդ…»

Դերասան Սարգիս Գրիգորյան-ը գրել է. «Գնաս բարով մեր լավ ընկեր»։

Դերասան Բեն Ավետիսյան-ը իր հերթին նշել է. «Պետ ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, ախպերս»։

Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյան-ը գրել է.

«Ինձ պատմեցին, որ այսօր արդեն պիտի բժշկական ինքնաթիռով բերեին Հայաստան…. ցավոք, չհասցրեց վերջին անգամ գրկել հարազատներին….
Կյանքը շատ անարդար ա հենց էս անսպասելի լուծումների, առողջական խնդիրների ու անավարտ վերջաբանների համար….
Լույսերի մեջ մնաս…»

Պետրոս Աֆարյանի մահը մեծ ցավ պատճառեց թե՛ գործընկերներին, թե՛ նրա արվեստը գնահատող հանդիսատեսին։ Նրա լուսավոր կերպարը և ստեղծագործական ժառանգությունը կմնան շատերի հիշողություններում։