«Էս աշխարհում չկա իմ ախպոր նման»․ Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը այսօր առավել հուզիչ է հնչում

Երեկ անժամանակ կյանքից հեռացավ երգիչ Գագիկ Հարությունյանը՝ խոր ցավ պատճառելով ընտանիքին, ընկերներին ու երկրպագուներին։

Նրա մահվան լուրը ցնցեց շատերին, իսկ սոցիալական հարթակները լցվեցին հուզիչ ու սիրառատ հիշողություններով։

Ընկերների և մտերիմների գրառումներից պարզ է դառնում, որ նա ոչ միայն տաղանդավոր երգիչ էր, այլև բացառիկ մարդ՝ նվիրված ընտանիքին, հավատարիմ ընկեր և մեծ սրտով անձնավորություն։

Հատկապես աչքի է ընկնում այն փաստը, որ Գագիկ Հարությունյանը անսահման սիրում էր իր ընտանիքը։ Նրա հրապարակումները հաճախ էին նվիրված հարազատներին, իսկ վերջին գրառումը՝ եղբորը։ Նա կիսվել էր մի երգով, որտեղ արտահայտված էր եղբայրական անսահման սերը՝ «Էս աշխարհում չկա, իմ ախպոր նման» խոսքերով։ Այս տողերը այսօր առավել հուզիչ են հնչում։

Գագիկ Հարությունյանի թողած հետքը ոչ միայն երաժշտության մեջ է, այլև մարդկանց սրտերում։