Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի անակնկալ շնորհավորանքը երգչի մայրիկին. Տեսանյութ

Միհրան Ծառուկյանն իր ինստագրամյան էջում կիսվել է ընտանեկան ջերմ կադրերով: Երգչի ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է. նրա մայրիկը նշում է ծննդյան տարեդարձը:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ընտանիքը՝ մտերիմների շրջապատում, անակնկալ մատուցում հոբելյարին:

Միհրան Ծառուկյանն ու փոքրիկ Ռոբը օրերս հյուրընկալվել էին «Առավոտ լուսո» հաղորդմանը, որտեղ երգիչը կիսվել է որդու հետ կապված հետաքրքիր մանրամասներով: Պարզվում է՝ Ռոբն արդեն հասցրել է իր առաջին քայլերն անել նաև դերասանական արվեստում: Միհրանը խոստովանեց, որ սկզբնական շրջանում որդին դժվարությամբ էր համաձայնում նկարահանվել.

«Ասում էի՝ արի նկարվենք, ասում էր՝ չեմ գալիս, լաց էր լինում: Բայց հիմա արդեն սկսել է սիրել»,- նշեց երգիչը:

Փոքրիկ Ռոբն արդեն նկարահանվել է հայրիկի մասնակցությամբ նոր սիթքոմի դրվագներից մեկում և իրեն շատ ինքնավստահ է զգացել տեսախցիկների առջև:

Երգիչը նաև պատմեց, որ իրենց գրաֆիկը տարբերվում է սովորականից: Երբ բոլորը հանգստանում են շաբաթ-կիրակի օրերին, նրանք աշխատանքի մեջ են լինում:

Միհրանն անկեղծացավ նաև որդու հնարավոր մասնագիտական ընտրության մասին: Հաղորդավարի հարցին, թե ինչպիսին կլինի Միհրանի և Արփիի արձագանքը, եթե Ռոբը հետագայում ընտրի դերասանի ուղին, Միհրանը պատասխանեց շատ հանգիստ և գիտակից. ընտրություն. «Շատ նորմալ եմ վերաբերվում, բայց մենք երբեք չենք փորձում ստիպել, որ նա նկարահանվի: Եթե զգում ենք, որ չի ուզում, չենք պարտադրում»:

Չնայած Միհրանը նշեց, որ տղան շատ լավ է երգում, Ռոբն ինքը խոստովանեց, որ երգելն այնքան էլ չի սիրում և գերադասում է խաղալ խաղահրապարակներում: Փոխարենը՝ փոքրիկն արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում է բռնցքամարտով (boxing) և տիրապետում է տեխնիկային: Տաղավարում բոլորին զարմացրեց նաև Ռոբի բիթբոքս (beatbox) անելու շնորհքը. նա հայրիկի հետ միասին իսկական երաժշտական կատարում ներկայացրեց: