Օրվա ամփոփում․ նշանադրություն, անկեղծ խոստովանություններ և շոուբիզնեսյան քննարկումներ

Այսօր հանրության ուշադրության կենտրոնում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան-ի նշանադրությունը։ Նրա ընտրյալը դերասանուհի Անելյա Գաբրյանն է։

Օրվա քննարկվող թեմաներից էր նաև «YELAKET» հաղորդման հյուրը՝ դերասան Սարգիս Գրիգորյանը։ Նա բացառիկ անկեղծությամբ խոսել է իր հոգևոր փոփոխությունների, ներքին պայքարի, ԱՄՆ մեկնելու և հայրենիք վերադառնալու պատճառների մասին։

Նոր փուլ է սկսել նաև դերասան Կարեն Ասլանյանի կյանքում։ Վիրահատությունից հետո նա արդեն 15 կիլոգրամ նիհարել է և պատրաստվում է ազատվել ևս 15-ից։

Շարունակում է քննարկվել նաև Վիտամին ակումբի վերադարձը։ 10 տարվա դադարից հետո նախագծի համերգները մեծ հետաքրքրություն են առաջացրել, սակայն ուշադրության կենտրոնում է հայտնվել այն փաստը, որ նախկին անդամներ Զառան և Տիգրան Գևորգյանը որևէ կերպ չեն արձագանքել համերգներին։

Ցավալի թեման շարունակում է մնալ երգիչ Գագիկ Հարությունյանի մահը։ Նրա եղբայրը՝ Գոռ Հարությունյանը, տեղեկացրել է, որ հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 1-ին՝ Արմավիրում։

Մշակութային անդրադարձներից հիշատակվեց նաև Տիգրան Կարապետյանի հեղինակային ԱԼՄ ծրագիրը, որի բեմից տարիներ առաջ իրենց առաջին քայլերն արեցին այսօր արդեն հայտնի բազմաթիվ երգիչներ։

Օրվա ջերմ լուրերից՝ դերասանուհի Դիանա Մալենկոյի ծննդյան տարեդարձն էր։ Նրան շնորհավորել են բազմաթիվ հայտնի դեմքեր, իսկ դերասանուհի Էմմա Մկրտչյանի հուզիչ ու ընկերական գրառումը հատկապես մեծ արձագանք է ստացել։