«Իմ հաջողության գրավականը նրա աչքերում է»․ Էվելինա Ստեփանյանի խոստովանությունը՝ Լևոն Մկրտչյանին

Դերասան Լևոն Մկրտչյան-ի կինը՝ Էվելինա Ստեփանյանը, վերջին շրջանում կիսվել է իր կյանքի կարևոր փուլի մասին մտքերով։ Նրա խոսքով՝ այս շրջանը ոչ միայն ակտիվ աշխատանքային է, այլ նաև ինքնազարգացման կարևոր փուլ։
Էվելինան նշել է, որ վաղուց այսքան մոտիվացված չէր եղել․ ընթերցանություն, կինոդիտումներ, թատրոն, հետաքրքիր զրույցներ, նոր բացահայտումներ ու ճանապարհ, որը, ինչպես ինքն է ասում, իրեն իմաստավորում է։ Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ընկերներին, մտերիմներին և հատկապես ամուսնուն՝ ընդգծելով, որ իր նոր բացահայտումներով մշտապես հիացած Լևոնի աչքերում է թաքնված իր հաջողության գրավականը։
«Վերջերս ինձ համար ոչ միայն ակտիվ աշխատանքային է, այլ նաև ինքնազարգացման կարևոր շրջան, վաղուց այսքան մոտիվացված չէի եղել, ընթերցանություն, կինոդիտումներ, թատրոն, հետաքրքիր զրույցներ, շփումներ, նոր բացահայտումներ, ու ճանապարհ, որն ինձ իմաստացնում է միայն. շնորհակալ եմ ընկերներիս, մտերիմներիս, սիրելի մարդկանց ու իհարկե ամուսնուս. նրանք ինձ հետ կիսում են այդ ճանապարհը, շատերին կարողանում եմ վարակել և մենք միասին ենք շարունակում քայլել. առանձնահատուկ շնորհակալ եմ Լևոնին, իմ նոր բացահայտումներով, մշտապես հիացած նրա աչքերում է թաքնված անձիս հաջողության գրավականը։
Վստահ եմ, որ դեռ հանդիպելու եմ հետաքրքիր, աշխարհի առաջ բաց ու իմաստուն մարդկանց. Լավագույն ուսուցիչը կյանքն է, որտեղ անակնկալ կերպով հայտնվում են ՆՐԱՆՔ ու սկսում են քեզ պատմել աշխարհի բազմազան ճշմարտությունների մասին. սպասում եմ ձեզ գրկաբաց»։


















