«Ես ժամանակ չունեի, պետք ա գնայի մյուս գործերիս»․Անի Խաչիկյանի որդու սրամիտ պատասխանը զվարճացրել է հետևորդներին

Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով հաճախ է կիսվում իր առօրյայով, վերջին շրջանում նաև հրապարակումներ է անում որդու՝ Տեսլայի մասնակցությամբ։ Մայր ու որդի զույգի հրապարակումները հիմնականում հումորային բնույթ են կրում և մեծ արձագանք են գտնում սոցիալական հարթակներում։
Այս անգամ Անի Խաչիկյանը պատմել է որդու հետ ունեցած զրույցից մի հատված։ Նրա խոսքով՝ Տեսլան պատմել է, որ դպրոցում կռիվ է արել։ Դերասանուհին հարցրել է՝ «Բա հետո ո՞նց վերջացավ», ինչին փոքրիկը պատասխանել է․
«Ես ժամանակ չունեի, պետք ա գնայի մյուս գործերիս, համ էլ որ շարունակեի՝ կդառնար անիմաստ բան, ոնց-որ հիմա Ռուսաստան-Ուկրաինան են»։
Տեսլայի պատասխանը ոչ միայն հումորային է, այլև իր տարիքին անհամեմատ հասուն ու խելացի։


















