Բաժանումից հետո բացահայտում․ սա Կարեն Հովհաննիսյանի առաջին ամուսնալուծությունը չէր․ Բացառիկ

Տարիների ամուսնությունից հետո վերջերս պարզ դարձավ, որ դերասան Կարեն Հովհաննիսյանը և կինը՝ Մանե Հակոբյանը, որոշել են բաժանվել։ Այս մասին դերասանը խոսել է Go.sport FM 96.3-ի եթերում՝ հաստատելով շրջանառվող լուրերը։
Նախկինում Կարեն Հովհաննիսյանը միշտ էլ խոսել է ընտանիքի, ծնող–երեխա հարաբերությունների և ամուր ընտանիքի մասին իր պատկերացումների մասին։ Իսկ այս հաղորդման շրջանակներում։ Երբ հաղորդավարուհին հարցրել է՝ արդյոք այս անգամ ևս ծանր է տարել ամուսնալուծությունը, դերասանը պատասխանել է՝ «ծանր եմ տարել»։ Նրա խոսքերից պարզ է դարձել նաև, որ սա նրա առաջին ամուսնությունը չէր։
Զրույցի ընթացքում հաղորդավարուհին հիշեցրել է, որ մինչ ամուսնությունը դերասանը ևս ունեցել է տարբեր հարաբերություններ և անգամ կենցաղ է կիսել կանանց հետ՝ հարցնելով՝ արդյոք վերլուծել է, թե իր բնավորության որ գծերն են պատճառ դառնում, որ հարաբերությունները երկարատև չեն լինում։
Այս հարցին ի պատասխան՝ Կարեն Հովհաննիսյանը նշել է, որ դա շատ անձնական թեմա է և որքան էլ պատրաստ է անկեղծ խոսելու, կան հարցեր, որոնց մասին չի կարող մանրամասնել։

















