Էդ Մկրտումյանը նշում է ծննդյան օրը․ երգչի անկեղծ խոստովանությունը անցած տարվա մասին. Լուսանկարներ

Երգիչ Էդ Մկրտումյանը այսօր նշում է իր ծննդյան օրը և ինքն իրեն է շնորհավորել՝ խոսելով անցած տարվա փորձությունների, ձեռքբերումների ու նոր սպասելիքների մասին։ Երգիչը նշել է, որ 21 տարին ցանկանում է դարձնել ավելի արդյունավետ, գունեղ և լի նոր հաջողություններով։

Ահա նրա գրառումը.

«Մի քանի ժամ առաջ էր, որ 20 տարեկան էի…
Գնացի Շանթ հեռուստաընկերություն. ձայնս ու ոտքերս դողում էին, բայց լսեցի 3 «այո» ու հայտնվեցի հաջորդ փուլում։ Վայ, նորից է կրկնվում. ես հաջորդ փուլում եմ… նորից…
Ստացա այն, ինչ ինձ պետք էր։
Մմմ, մասամբ։ Ստացա ձեր սերն ու ջերմությունը, փորձ, որը չափազանց կարևոր էր ու գնահատելի։
Անցան ամիսներ: Սկսեցի գիտակցել, որ 20 տարեկանում նոր դարձա չափահաս: Խնդիրներ էին կուտակվում գլխիս վերևում, որոնք պահանջում էին էմպատիա, ինքնաճանաչում ու ինքնաընկալում՝ լուծելու համար… Ստացվեց, բայց հեշտ չտրվեց:
Մեկնեցի ճամփորդությունների… Ամենասիրուն օրերիցս էին։ Վերջապես վայելեցի ամենասիրածս արտիստի կենդանի կատարումը… Վայ, Բիլլի, Բիլլի իմանաս քանի տարի էի սպասել))) Ռուսական շոուբիզնեսի մասին չխոսեմ. բոլորի համերգներին ներկա գտնվեցի
Սիրեցի 21-ը անասելի շատ։ Ապրեցի, վայելեցի կյանքը, շարունակեցի համալսարանը, նոր հոբիներ ձեռք բերեցի, սիրեցի ու սիրվեցի անսահման շատ: Նոր ծանոթություններ ու ընկերներ, երազանքներ, որոնք իրականացան… Սիրում եմ բոլորիդ:
21-ը պետք է լինի ավելի լավը ու ավելի պրոդուկտիվ, ավելի էմոցիոնալ ու սիրուն, ավելի գունեղ ու բազմերանգ»: