«Ես շատ էի ձուլվել իմ ամուսնուն». Տաթևիկ Ադումյանը՝ անձնական ապրումների և նոր սկզբի մասին.Բացառիկ

Տաթևիկ Ադումյանը «O Solo Mio» հաղորդման շրջանակներում անկեղծացել է իր կյանքի ներկայիս փուլի, անձնական ապրումների մասին:

Դերասանուհին նշել է, որ այժմ գտնվում է ինքնաճանաչման և իրեն որպես անհատ վերագտնելու փուլում, քանի որ նախկինում իրեն լիովին նույնացրել էր ամուսնու հետ՝ սեփական անձը մղելով երկրորդ պլան: Տաթևիկ Ադումյանի խոսքով՝ այս տարիքում ինքնուրույնության ձեռքբերումը բավականին բարդ գործընթաց է, սակայն նա վճռական է տրամադրված սեփական կյանքը նորովի դասավորելու հարցում: Անդրադառնալով տղամարդու կատարյալ կերպարին՝ դերասանուհին շեշտել է, որ իր համար առաջնայինը ոչ թե արտաքինն ու ֆինանսական վիճակն են, այլ խելքն ու հոգևոր կապը: Նա կարևորել է այնպիսի զուգընկեր ունենալը, որից կարող է սովորել և ում հետ կունենա հետաքրքիր զրույցների ընդհանուր եզրեր: Տաթևիկ Ադումյանը նաև հայտարարել է, որ երբեք չի պատկերացնում իրեն նույն ոլորտի ներկայացուցչի՝ երգչի կամ դերասանի հետ ամուսնացած, քանի որ լավ է տիրապետում այդ միջավայրի ներքին խոհանոցին և նման հեռանկարն իրեն չի հրապուրում:

Խոսելով իր էմոցիոնալ վիճակի մասին՝ նա խոստովանել է, որ շատ զգայուն է և կարող է լաց լինել թե՛ ջղայնությունից, թե՛ անարդարության զգացումից:

Դերասանուհին շեշտել է, որ ինքն իրեն ներշնչել է, որ իրավունք չունի ուժեղ չլինելու. եթե իր մայրը և այլ մարդիկ կարողացել են հաղթահարել նմանատիպ փուլեր, ապա ինքը նույնպես կհաղթահարի, քանի որ համարում է իրեն ուժեղ անհատականություն: Այս դժվարին շրջանում նրան մեծապես օգնում է ընկերների հետ շփումը:

Ամուսնալուծության լուրերը հաստատելուց հետո դերասանուհի Տաթևիկ Ադումյանը առավել ակտիվ է դարձել սոցիալական իր էջերում։ Վերջին ամիսներին նրա ինստագրամյան հրապարակումները բավական էմոցիոնալ էին, սակայն կարծես ամեն բան արդեն անցյալում է և Տաթևիկը նոր կյանք է սկսել։