Հրանտ Թոխատյանը՝ ծանր հիվանդության ու ապաքինման ճանապարհի մասին բաց ու անկեղծ․ Բացառիկ

«Tete A Tete» հաղորդման նոր թողարկման հյուրն էր սիրված դերասան Հրանտ Թոխատյան, ով այս անգամ հանդես եկավ ոչ թե իր հումորով, այլ՝ բացառիկ անկեղծությամբ ու հուզիչ բացահայտումներով։

Զրույցի ընթացքում դերասանը խոսեց իր կյանքի ամենածանր շրջանից՝ հիվանդությունից, որի մասին երկար ժամանակ չէր բարձրաձայնել։ Նրա խոսքով՝ սկզբում պարզապես գնացել էր թոքերը ստուգելու, սակայն մի քանի հետազոտություններից հետո բժիշկները հայտնել էին՝ խնդիրն ավելի լուրջ է, քան պատկերացնում էր։

Հարցին՝ արդյոք ունեցել է հուսահատության պահեր, Թոխատյանը անկեղծացել է, որ ամբողջ ընթացքում վստահել է բժիշկներին և երբեք միայնակ չի զգացել իրեն։ Դերասանը հատուկ շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին՝ երեխաներին, կնոջը, ինչպես նաև ընկերներին, ովքեր մշտապես նրա կողքին են եղել։

Նրա խոսքերով՝ ամենակարևորն այն էր, որ հիվանդասենյակ մտնող հարազատների աչքերում երբեք հուսահատություն չի տեսել․ միայն հավատ և ուժ։ Հենց այդ աջակցությունն էլ, ըստ դերասանի, օգնել է իրեն հաղթահարել ամենածանր փուլը։

Նրա խոսքով հիմա նա այսպիսին է իր երեխաների շնորհիվ։

Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում մարդու կողքին կանգնած սիրելիները կարող են դառնալ ամենամեծ ուժն ու փրկությունը։