«Շնորհակալ եմ սիրելու և սիրված լինելու համար»․ Հասմիկ Խոջյանի հուզիչ խոսքերն ու ընտանեկան ջերմ կադրերը․ լուսանկարներ

Այսօր դերասանուհի Հասմիկ Խոջյանը հանդես է եկել ջերմ հրապարակմամբ՝ կիսվելով ընտանեկան նոր ֆոտոշարքով։ Պատճառը ընտանիքի կազմավորման 4-ամյակն է։

Դերասանուհին գրառմանը կից թողել է հուզիչ և գեղեցիկ խոսքեր, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության․

«Մեր ընտանիքը 4 տարեկան է։

Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ երջանիկ օրեր, ճգնաժամեր, հիշվող ակնթարթներ, բանավեճեր, շատ ճանապարհորդություններ, ու կյանքը գեղեցիկ է այս վայրիվերումներով, որոնք կան յուրաքանչյուրիս ընտանիքում։ Իսկ կարևորը՝ միասին քայլել առաջ, գնահատել իրար, շնորհակալ լինել միասին ապրած օրերի համար։

Ես շնորհակալ եմ սիրված ու գնահատված լինելու, սիրելու, մշտապես ապահովության զգացում ունենալու, անլուծելի թվացող ոչ մի խնդիր չունենալու համար։

Թող որ բոլորիս տներում գլխավոր լինի ՍԵՐԸ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՐԳԱՆՔՆ ու ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ»։