Լիլի Մորտոն փորձում է «ապացուցել» իր հղիությունը, իսկ խոսակցությունները չեն դադարում. Բացառիկ

Մի քանի շաբաթ առաջ դերասանուհի Լիլի Մորտոն հայտնել էր, որ հղի է։ Սակայն նրա հրապարակումների մեկնաբանություններում հաճախ սկսեցին հայտնվել կասկածներ, թե իրականում երեխան նա չի կրում, այլ սուրոգատ մայրն է, իսկ փորիկը՝ իբր ֆոտոշոփ է։

Այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև StarNews-ը։

Թվում է՝ նման խոսակցություններից հետո Լիլի Մորտոն սկսել է ավելի հաճախ հրապարակումներ անել՝ ցուցադրելով իր փորիկը և դրա փոփոխությունները։ Նա նաև կիսվել էր երեխայի ՈՒՁ հետազոտության նկարով։

Դերասանուհին գրեթե ամեն օր նոր կադրեր է հրապարակում՝ ընդգծելով իր հղիությունը։ Այս անգամ նա ամուսնու հետ հոլովակ է հրապարակել՝ հումորային հարց ուղղելով՝ «ո՞ւմ փորն է ավելի մեծ»։