«Ընտանիք + սարեր + ձյուն = երջանկություն»․ Լուսինե Թովմասյանի ջերմ հրապարակումը

Գեղեցկուհի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր հրապարակում է արել՝ կիսվելով ընտանիքի հետ անցկացրած ջերմ ու խաղաղ պահերով։ Նա այս անգամ հետևորդներին տեղափոխել է բնության գրկում՝ ձյունապատ սարերի միջավայր։
Հրապարակված լուսանկարներին կից Լուսինեն գրել է․
«Ընտանիք + սարեր + ձյուն = երջանկություն
Այս պահերն եմ ուզում պահել միշտ»։
Լուսինե Թովմասյանը հաճախ է կիսվում ընտանեկան կադրերով՝ ցույց տալով իր սիրով լի և ներդաշնակ առօրյան։ Նրա հրապարակումները միշտ մեծ արձագանք են գտնում հետևորդների շրջանում, ովքեր սիրում են տեսնել նրա ջերմ ու անկեղծ պահերը։
Ձեզ ենք ներկայացնում Լուսինե Թովմասյանի հրապարակած լուսանկարները՝ առանց մեկնաբանության։






















