Ով է Դիանա Մխիթարյանի նշանածը և ինչ լուսանկարներ է հրապարակում. Բացառիկ տեսանյութ

Շաբաթներ առաջ դերասանուհի Դիանա Մխիթարյանը իր սոցիալական էջերում կիսվեց ուրախալի լուրով․ նրա սիրելին ամուսնության առաջարկություն էր արել Փարիզում։

Այս լուրից հետո հանրությունը սկսեց ակտիվորեն քննարկել ու փորձել հասկանալ, թե ով է այն մարդը, ով կարողացել է գրավել դերասանուհու սիրտը։ Հատկապես հաշվի առնելով, որ Դիանան տարիներ շարունակ խուսափել է խոսել իր անձնական կյանքի մասին, իսկ այդ թեմայով շրջանառվող խոսակցությունները միշտ արագ մարում էին։

Պարզվեց՝ դերասանուհու ընտրյալը Ռազմիկ Իգիթյանն է, ով նույնպես բավական ակտիվ է սոցիալական հարթակներում։ Վերջին շրջանում նրա էջը ևս լցված է Դիանայի հետ համատեղ լուսանկարներով, որոնք մեծ արձագանք են գտնում հետևորդների շրջանում։

StarNews-ը մաղթում է երջանկություն այս գեղեցիկ զույգին՝ լի սիրով, ջերմությամբ ու միասին անցկացրած լուսավոր օրերով։