Թատրոնը՝ սեր, կյանք ու անմահություն․ հայ դերասանների շնորհավորանքները Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը, որի առթիվ հայ դերասանները սոցհարթակներում կիսվել են իրենց շնորհավորանքներով և թատրոնի հանդեպ ունեցած սիրով ու զգացումներով։
Դերասան Արսեն Գրիգորյանը ինստագրամյան “story” բաժնում կատարել է հրապարկում․
«Մի իրականություն, որտեղ կարող ես սպանել, բայց ոչ ոք չմահանա, որտեղ կարող ես մահանալ, բայց շարունակել ապրել։ Թատրոն… Շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի առիթով։ Ես երջանիկ եմ, որ ընտրել եմ իմ մասնագիտությունը․․․»

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան ևս շնորհավորել է՝ գրելով․
«Շնորհավոր տոնդ, իմ մեծագույն սեր՝ Թատրոն։ Քեզ համար արժե հազար անգամ մեռնել ու ծնվել։ Մենք ամենաերջանիկն ենք»։
Դերասանուհի Էմմա Լևոնյանը՝ Խորեն Լևոնյանի կինը, կարճ շնորհավորանք է հղել․
«Այսօր թատրոնի միջազգային օրն է։ Շնորհավոր»։

Իսկ դերասանուհի Էմմա Մկրտչյանը իր հրապարակմանը կից գրել է․
«Շնորհավոր մեր մասնագիտական տոնը, իմ սիրելի խաղընկերներ, թատրոնի աշխատողներ, թատրոնի մարդիկ, թատրոնի նվիրյալներ, Նորին Մեծություն Թատրոն»։

Թատրոնի միջազգային օրը ևս մեկ առիթ դարձավ ընդգծելու արվեստի կարևորությունն ու դերասանների անսահման նվիրվածությունը։


















