«Կյանքս բաժանվելու է “մինչև”-ի ու “հետո”-ի…»․ Բլոգեր Օվսաննայի հուզիչ խոստովանությունը ծննդյան օրը

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում բլոգեր Օվսաննան, ով այս տարի իր կյանքի ամենասպասված և կարևոր փուլերից մեկի շեմին է։ Շուտով մայրանալու պատրաստվող Օվսաննան այս առանձնահատուկ օրը նշել է ոչ միայն տոնական տրամադրությամբ, այլև՝ խորիմաստ ու հուզիչ մտքերով։
Նա իր ծննդյան հոլովակին կից գրել է. «Տպավորություն է, որ այս տարի կյանքս բաժանվելու է “մինչև”-ի ու “հետո”-ի… ու թող կատարվի լավագույնը»։
Այս մի քանի տողերը շատ բան են ասում․ նոր կյանքի սկիզբ, նոր պատասխանատվություն և անսահման սպասում։ Նրա հետևորդներն արդեն հասցրել են ողողել մեկնաբանությունների բաժինը ջերմ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով՝ մաղթելով հեշտ ծնունդ և առողջ փոքրիկ։
Օվսաննայի համար այս ծնունդը, անկասկած, ամենահիշվողներից մեկն է լինելու, քանի որ այն նշանավորում է մի փուլ, որից հետո ամեն ինչ փոխվելու է՝ լցվելով նոր իմաստով ու սիրո: