Ում է նման Կարեն Ասլանյանի դուստրը. Դերասանը նոր լուսանկար է հրապարակել

Դերասան Կարեն Ասլանյանը վերջին ամիսներին ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն երկրպագուները շարունակում են սպասել նրա մասնակցությամբ նոր նախագծերի։
Կարենը պարբերաբար ակտիվ է իր սոցիալական էջերում և օրերս կազմակերպել էր հարց ու պատասխան։ Հետևորդներից մեկի խնդրանքով նա առաջին անգամ հրապարակել է իր դստեր լուսանկարը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Խոսելով ստեղծագործական ծրագրերի մասին՝ դերասանը նշել է, որ արդեն մի քանի երգ պատրաստ է։ Ինչ վերաբերում է ֆիլմերին, ապա նա նշել է, որ կան որոշ նորություններ, սակայն առայժմ մանրամասներ չի բացահայտում՝ թողնելով ինտրիգը երկրպագուների համար։
Նույն հարց ու պատասխանի ընթացքում Կարեն Ասլանյանը անդրադարձել է նաև իր վիրահատությանը՝ նշելով, որ կարողացել է նիհարել 21 կիլոգրամ։
Առաջարկում ենք դիտել StarNews-ի պատրաստած տեսանյութը։

















