Կուզենայի ներկա լիներ… անգամ նրա տեղը ազատ եմ թողել. Տաթև Ասատրյանը հուզվեց բեմում. Տեսանյութ

Հուզիչ պահերով է աչքի ընկել սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի հերթական համերգը։

Ելույթի ընթացքում երգչուհին անկեղծ խոստովանել է, որ շատ կցանկանար, որպեսզի այդ օրը դահլիճում ներկա լիներ նաև իր մայրիկը։ Նրա խոսքերով՝ նույնիսկ հատուկ ազատ տեղ է թողել նրա համար՝ որպես սիրո ու կարոտի խորհրդանիշ։

Այնուհետև Տաթև Ասատրյանը երգ է նվիրել մայրիկին՝ նշելով, որ կատարում է ոչ թե պարզապես մայրիկին նվիրված ստեղծագործություն, այլ հենց իր մայրիկի սիրած երգը՝ «Ամպեց կորավ լուսընկան»։

Հուզիչ այս պահերը չեն թողել հանդիսատեսին անտարբեր՝ լցնելով դահլիճը առանձնահատուկ ջերմությամբ։

Առաջարկում ենք դիտել այս ջերմ ու հուզիչ հոլովակը՝ առանց մեկնաբանության։