«Լավագույնը, որ ինձ հետ պատահել է»․ Անի Խաչիկյանը՝ մայր լինելու ուժի և կանացի արարչության մասին

Դերասանուհի Անի Խաչիկյանը մայրության տոնի առթիվ կիսվել է իր որդու հետ ջերմ ու զվարճալի կադրերով՝ ուղեկցելով դրանք խորքային ու փիլիսոփայական մտորումներով։

Սիրված դերասանուհու հրապարակումը արագորեն գրավել է հետևորդների ուշադրությունը:

Անի Խաչիկյանը իր խոսքում յուրահատուկ ձևով անդրադարձել է «մայր» բառի լեզվական ու հոգևոր իմաստներին՝ թվարկելով այն տարբեր դրսևորումները՝ մայրամուտ, մայրաքաղաք, մայր հող, մայր բնություն, մայրենի լեզու, մայրցամաք, Մայր Աթոռ, Մայր Հայաստան, Մայր Աստվածածին։ Նրա համար «մայր» հասկացությունը միայն կենսաբանական դեր չէ, այլ՝ համընդհանուր ու տիեզերական նշանակություն ունեցող արժեք։

Դերասանուհին անկեղծորեն նշել է, որ իր կյանքի լավագույն իրադարձությունը մայրանալն է եղել․ «դա և՛ իմ ընտրությունն էր, և՛ ինձ տրվածը»,– գրել է նա՝ ընդգծելով, որ մայրությունը իր համար դարձել է սեփական արարչական բնության հետ առերեսման բացառիկ հնարավորություն։ Նրա խոսքով՝ կնոջ ներսում առկա ստեղծագործ ուժը չի սահմանափակվում միայն երեխայի ծնունդով, այլ կարող է կյանք ու շունչ հաղորդել ամեն ինչի, ինչին կինը մոտենում է սիրով։


Ձեզ ենք ներկայացնում Անի Խաչիկյանի գրառումը․ «վերադառնալով լեզվական խոսույթին` մայրամուտ, մայրաքաղաք, մայր հող, մայր բնություն, մայրենի լեզու, մայրցամաք, Մայր Աթոռ, Մայր Հայաստան, մայր գումար, մօրէ մերկ, մայր ապար, Մայր Աստվածածին… լավագույնը որ ինձ հետ պատահել է` մայրանալն է, դա և’ իմ ընտրությունն էր, և’ ինձ տրվածը, դա իմ արարչական բնության հետ առերեսման բացառիկ միջոցն էր, իսկ կնոջ արարչական բնությունը եթե կարող է ծնունդ ու շունչ տալ մարդուն, ապա ծնունդ ու շունչ կարող է տալ ամենին ինչին որ մոտենա ՍԻՐՈՎ . Մայր կդառնա մտքերի, գաղափարների, ճանապարհի, կրքերի, անհատականության, արարման, սփոփանքի, համակարգի, հասարակության, ժամանակի, հայրենիքի, բնության, լեզվի, հողի, ցամաքի ու ծովի, քաղաքների և նույնիսկ
Աստծու և եթե ձեր ընտրությունը և /կամ տրված չէ մայրը լինել մարդու, ապա անսահման տիեզերական ընտրությունը ձերն է, ձեր կենսական սիրո սպասումով է»