Ողբերգական ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ կան զոհեր, զոհվածները զինծառայողներ են

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին։ Բախվել են երկաթով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը և «ՎԱԶ 21014» մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ըստ Shamshyan.com-ի՝ զոհվածները ՀՀ ՊՆ ծառայողներ են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ «ՎԱԶ 21014»-ը վարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Թաթուլ Տոնոյանը։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 21014»-ի վարորդ Թաթուլ Տոնոյանը և նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 26-ամյա Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։
Դեպքի առթիվ իրավապահ մարմինները պարզում են վթարի հանգամանքները։ Կան նաև վիրավորներ, որոնց վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ։

















