Փարիզյան հեքիաթ Սոնա Ռուբենյանի կյանքում․ երգչուհին ընտանեկան ջերմ կադրերով գրավել է բոլորին

Երգչուհի Սոնա Ռուբենյանը կիսվել է իր կյանքի ամենաջերմ պահերից մեկով՝ ներկայացնելով ընտանեկան հանգիստը Փարիզում։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ երգչուհին մեկնել է մայրիկի և քույրիկի հետ՝ վայելելու գարնանային Փարիզը։ Կադրերը լի են ժպիտներով, սիրով և ընտանեկան ջերմությամբ, ինչը անմիջապես գրավել է հետևորդների ուշադրությունը։
«Ապրիլի 7-ը, մենք ու Փարիզը»,– գրել է Սոնան՝ իր հրապարակմանը կից, ընդգծելով, որ այս ուղևորությունը առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։
Լուսանկարները ոչ միայն գեղեցիկ տեսարաններ են ներկայացնում, այլ նաև փոխանցում են ընտանիքի միասնականության և սիրո ուժը։
Ձեզ ենք ներկայացնում նրանց հանգստից լուսանկարները՝ առանց մեկնաբանության։
























