Գրիգոր Դանիելյանի և Մենչի հուզիչ ցավակցանքը Լևոն Տեր Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Հայկական շոուբիզնեսը շարունակում է սգալ դերասան և երաժիշտ Լևոն Տեր Պետրոսյանի մահը։ Լևոնը «Demq show»-ի հիմնադիրներից էր, սիրված արտիստ, ով կյանքից հեռացավ շատ երիտասարդ տարիքում՝ թողնելով իր ընտանիքին և երկու անչափահաս երեխաներին։
Դերասանի մահը մեծ արձագանք է գտել նրա գործընկերների և արվեստի ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Շատերը սոցիալական ցանցերում կիսվում են հուզիչ գրառումներով՝ հիշելով Լևոնին և արտահայտելով իրենց ցավը։
Դերասան Գրիգոր Դանիելյանը, հրապարակելով նրա լուսանկարը, գրել է․
«Լյով ջան, հանգչիր խաղաղությամբ, ախպեր ջան»։

Իսկ Մենչը ևս կարճ, բայց շատ հուզիչ գրառում է կատարել․
«Հանգչիր խաղաղությամբ, Լյով ջան»։
Լևոն Տեր Պետրոսյանի հիշատակը շարունակում է ապրել նրա ընկերների, գործընկերների և հանդիսատեսի սրտերում։


















