«Արցունքներով լցված խոստովանություն. Աղասի Հունանյանը չկարողացավ զսպել իրեն ընկերոջ մահվան մասին խոսելիս»

Օրերս «Խոստովանություն» հաղորդման հյուրն էր հայտնի դերասան Աղասի Հունանյանը։ Զրույցը, որ հագեցած էր անկեղծությամբ, հուզմունքով և անձնական պատմություններով, ուշադիր հետևել է StarNews-ը։
Հաղորդման ամենահուզիչ և ցավոտ պահերից մեկը եղավ այն պահը, երբ Աղասին սկսեց խոսել իր երջանկահիշատակ մանկության ընկերոջ մասին։ Դերասանը չկարողացավ զսպել արցունքները և անկեղծորեն խոստովանեց.
«Ես էլի եմ ընկերներ կորցրել, ուղղակի այն, որ մի սպին դեռ չչորացած հաջորդը նորից տեղի ունեցավ, որի հետ չեմ կարողանում հարմարվեմ, որովհետև մենք փոքրուց ծոցի ընկեր ենք եղել»։
Հարցին, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը, Աղասի Հունանյանը պատասխանեց արցունքներով.
«Պատահական հարսանիքի մեջ նստած էր։ Ինքն էլ շատ մեծ սրտի տեր էր… Պատահական նստած ժամանակ միանգամից ինֆարկտը խփեց ու մահացավ։ Ցավոք սրտի, ես չկարողացա գնալ իրեն հրաժեշտ տալու»։
Դերասանը խոր ցավով նշեց, որ ընկերոջ մահվան լուրն իմանալուց հետո իր առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Բժիշկները թույլ չեն տվել նրան ինքնաթիռ նստել, ուստի նա զրկվել է վերջին անգամ հրաժեշտ տալու հնարավորությունից։ Այս կորուստը, ըստ Աղասիի, այն ցավերից է, որի հետ դեռ չի կարողանում համակերպվել։
Դերասանի անկեղծ հուզմունքն ու արցունքները ցույց տվեցին, թե որքան խորն էր նրանց բարեկամությունը՝ սկսած մանկությունից։ Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իսկական ընկերությունը ժամանակի և հեռավորության հետ չի փոխվում, իսկ նման կորուստները մարդու մեջ թողնում են անջնջելի հետք։

















