«Անբարոյականության քարո՞զ, թե՞ իրականություն». հայկական նոր սերիալը քննարկման առիթ է տվել

Ընդունված ձևաչափ է՝ ամբողջ աշխարհում։ Սերիալները հաճախ բարձրաձայնում են սոցիալական, մշակութային, ազգային թեմաներ՝ փաթեթավորված ժամանցի անվան տակ։

Բայց Հայաստանում այդ ժամանցը լուրջ ռիսկեր ունի մարդկանց վերջնականապես դեգրադացնելու ու արմատներից հնարավորինս հեռու շպրտելու։ Երկար տարիներ հայկական սերիալների հերոսները «կարմիր խնձորի գերի էին», գլխավոր հերոսուհին կամ բռնությնա էր ենթարկվում կամ նվաստացվում էր, ընդ որում, իր հարազատ թշնամիների կողմից։

Հիմա էլ փորձում են հակառակ տենդենցը մտցնել Հայաստան։ Ամուսինդ ձանձրալի՞ է, հոգ չէ, դավաճանիր։ Մոտավորապես այսպիսի ուղերձ ունի վերջերս թողարկված սերիալներից մեկը ու նրա շուրջ ստեղծված աժիոտաժի մեջ կարևոր է տարբերակել՝ ինչ են հրամցնում մեզ ներկայիս պրոդյուսերներն ու ռեժիսորները։ Ազատության անվան տակ փաթեթավորված անբարոյականությու՞ն, թե՞ բարոյականության անվան տակ փաթեթավորված գավառականություն։

Ի դեպ, եթե կանացի իրավունքների, ազատության, սահմանների ու կյանքի մասին սերիալի կարիք ունեք՝ հանրահայտ “Sex and the city”-ն դիտեք։ Նախ՝ էժան պլագիատ չէ, կերպարներն ու իրադարձություններն էլ օրգանիկ են ու չեն գցի ազատության կեղծ ծուղակների մեջ։