DJ Vakcina-ն հիվանդանոցից լուսանկարներ է հրապարակել․ ինչ է իրականում պատահել

Արուսիկ Մկրտչյանը, առավել հայտնի որպես DJ Vakcina, անհանգստացրել է իր հետևորդներին՝ հիվանդանոցից հրապարակված լուսանկարներով։

Սակայն նա շտապել է հանգստացնել բոլորին՝ նշելով, որ լուրջ պատճառ չկա և գտնվում է հիվանդանոցում փոքր բժշկական միջամտության համար, որը անհրաժեշտ է թե՛ իր, թե՛ բալիկի առողջության ապահովման նպատակով:

Միևնույն ժամանակ Արուսիկը կիսվել է խորիմաստ գրառմամբ, որտեղ ներկայացրել է իր կյանքի երեք կարևոր արժեքները՝
Սիրել
Պայքարել
Հավատալ

Նա պատմել է կյանքի տարբեր փուլերի մասին՝ ընդգծելով, որ մանկության տարիներին կարևորել է սիրելը, երիտասարդ տարիքում՝ պայքարելը, իսկ հասուն տարիքում՝ հավատալը։

«Հ.Գ. Մի անհանգստացեք, եկել եմ հիվանդանոց փոքր բժշկական մանիպուլյացիայի, որը կապահովագրի բալիկին ու ինձ մի շարք ռիսկերից»,– գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով իր հետևորդներին աջակցության համար։