«Երկնքում հերթ է․․․»․ Կարին Տոնոյանը Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան մասին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել։

Նա հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի լուսանկարը՝ որդու շիրիմի մոտ՝ ուղեկցելով այն խորիմաստ ու ցավով լի տողերով․

«Երկնքում հերթ է՝
Տղերքը լուսե պսակներ ձեռքին,
Սպասում են լուռ իրենց մայրերին….

Իսկ Երկրի վրա մայրերն են խմբվել՝
Երկինք գնալու …
Որդուն գրկելու սպասման հերթ է…

Հազար երանի….»

Հիշեցնենք, որ երեկ կյանքից հեռացավ Ռոբերտ Աբաջյանի մայրը՝ Աննա Աբաջյանը՝ որդու անմահանալուց 10 տարի անց։