Այսօր նա կդառնար 30 տարեկան․ Քյարամ Սլոյանի հերոսական ու ցավոտ պատմությունը

Այսօր կլրանար ապրիլյան քառօրյա պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի 30-ամյակը։
Նա ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին՝ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում։ Ծառայության ընթացքում նա կռվել է կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ և իր զինակիցների հետ ցուցաբերել բացառիկ խիզախություն։
Քյարամ Սլոյանը իր մարտական ընկերների հետ երկու անգամ կարողացել է հետ մղել թշնամու գրոհները։ Թշնամու գերազանցող ուժերի պայմաններում, երբ հրամանատարն անձնակազմին հրամայել է նահանջել, Քյարամ Սլոյանն ու Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանին՝ շարունակել են պաշտպանական մարտը՝ մինչև վերջ կանգնելով հայրենիքի պաշտպանության համար։
Ցավոք, հերոսի զոհվելուց հետո թշնամին նրան գլխատել է՝ կատարելով անմարդկային վայրագություն։
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում իր հերոսների սխրանքը։ Քյարամ Սլոյանի անունը հավերժ կմնա մեր հիշողության մեջ՝ որպես անձնազոհության, քաջության և հայրենասիրության խորհրդանիշ։
Փառք ու խոնարհում մեր անմահ հերոսներին։

















