«Սա կա՛մ սադրանք է, կա՛մ հարևան երկրների ղեկավարներին հաճոյանալու առիթ». Արա Ղազարյանի անդրադարձը՝ անձնագրերի նոր դիզայնին

«Կա՞ որևէ հայ, ով գնացել ա Խոր Վիրապ ու եկեղեցու գեղեցկությունով հիացել ա այս ռակուրսից …
Կարծում եմ ոչ:
Նիկոլի առաջարկած նոր կենսաչափական անձնագրում Խոր Վիրապն առանց Արարատի ա պատկերված: Չկա գեղարվեստի կտավ կամ անգամ սիրողական լուսանկար որտեղ մենք տեսնենք նման Խոր Վիրապ:
Սա կոնկրետ քայլ ա… Սրանով անձնագրիր կրողը մեխանիկորեն հրաժարվելու ա Արարատը որպես խորհրդանիշ ընդունելուց… Սա կամ սադրանք ա կամ հարևան երկրների ղեկավարներին հաճոյանալու առիթ, հակառակ դեպքում կպատկերվեր ուրիշ հուշարձան, ասենք Տաթևի վանքը, կամ Գեղարդը…
Հ.Գ. – ու մի մանիպուլացրեք, թե բողոքի առիթը անձնագրի գույնն ա…Կարմիր գույնի լիքը անձնագրեր կան… Հա, ի դեպ շնորհակալ ենք որ գոնե կանաչ գույնի չեք առաջարկել…»։

















