Դստեր նշանադրությունից հետո Արսեն Սաֆարյանն առաջին հրապարակումն է արել


Ինչպես արդեն հայտնել էինք այսօր երգչուհի և դերասանուհի Էլեն Սաֆարյանը ուրախ լուրով է կիսվել իր հետևորդների հետ՝ հայտնելով, որ ընդունել է սիրելիի ամուսնության առաջարկը։

Էլենը հրապարակել է կադրեր, որոնցից պարզ է դառնում, որ նա մատանի է ստացել իր ընտրյալից՝ հաստատելով նշանադրության լուրը։

Դերասանուհու հայրը՝ սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը, նույնպես անտարբեր չի մնացել այս կարևոր իրադարձությանը և հրապարակում է արել՝ շնորհավորելով դստերը և նրա նշանածին։

«Շնորհավորում եմ»,- գրել է երգիչը՝ կիսվելով լուսանկարներով, որտեղ երևում են Էլենն ու նրա սիրելին։

Հետևորդներն արդեն հասցրել են հեղեղել հրապարակումները շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով՝ մաղթելով զույգին երջանկություն և ամուր ընտանիք։