«2 օր դեպրեսիայի մեջ էի». Հրաչ Մուրադյանի կինը խոսել է Լևոն Տեր-Պետրոսյանի մահվան մասին

Հրաչ Մուրադյանի կինը ամուսնու հետ հրապարակել է տեսանյութ, որտեղ խոսել է վերջին օրերի իր հոգեվիճակի մասին։

Տեսանյութում նա նշել է, որ պատրաստվում է այցելել Խորեն Լևոնյանի ներկայացմանը՝ շեշտելով, որ ցանկանում է լինել այնտեղ և ուժեղ ծափահարություններով աջակցել դերասաններին։

Միևնույն ժամանակ նա անկեղծորեն խոստովանել է, որ վերջին օրերին ծանր հոգեվիճակում է եղել՝ նշելով․

«2 օր դեպրեսիայի մեջ էի»։

Պատճառը ընկերներից մեկի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մահն է, որը, նրա խոսքով, մեծ ազդեցություն է թողել իր վրա։

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքից հեռացել է 45 տարեկան հասակում՝ մի քանի ամիս պայքարելով քաղցկեղի դեմ։