Սոֆյա Պողոսյանի և որդու զվարճալի տեսանյութը․ մայր ու որդի թրենդը, որը հիացրել է համացանցը

Սոֆյա Պողոսյանը մասնակցել է հայտնի թրենդային խաղի իր որդու՝ Միքայելի հետ՝ ստեղծելով ջերմ ու հումորային տեսանյութ, որը լայնորեն տարածվել է սոցիալական ցանցերում։
Տեսանյութում փոքրիկ Միքայելին ուղղվում են տարբեր հարցեր մայրիկի մասին, և նրա պատասխանները միաժամանակ և՛ զվարճալի են, և՛ հետաքրքիր։
«Ինչ կենդանու ես մամային նմանեցնում» հարցին նա պատասխանել է՝ «պուճուր մուկիկի»։
«Իսկ մաման քո համար ինչ բույր ունի» հարցին՝ «կրուասանի»։
«Մաման քո համար ինչ ուտելիք կլիներ, եթե լիներ ուտելիք» հարցին՝ «համով ապուր»։
Իսկ «եթե մաման եղանակ լիներ, ինչ եղանակ կլիներ» հարցին՝ փոքրիկը պատասխանել է՝ «ամառ»։
Տեսանյութը մեծ արձագանք է ստացել հետևորդների շրջանում՝ շատերին զվարճացնելով և միաժամանակ հուզելով մայր-որդի ջերմ հարաբերություններով։

















